09։00, 01/08, Ավան-Քաղաքացիական հասարակության դիտորդը հայտնում է, որ մի կին, դռների արանքում կանգնած, մարդկանց ուղղորդում է։
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ նա ընտրող է, սակայն այդ կինը չի մոտենում գրանցվելու և քվեարկելու համար, դռների մոտ կանգնած մարդկանց է “դիմավորում”։
08։33, 4/29, Արաբկիր – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ են, և քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:
08։30, ԸՏ 1/03, Ավան-Առինջ – Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։ ՔՀԻ դիտորդը տեսել է, որ նա տեղամաս մտնելիս բարևել է հանձնաժողովի նախագահին։ Երբ դիտորդը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինչ կարգավիճակ ունի, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ընտրող է։ “Այդ մարդը չի քվեարկում։ Ներսուդուրս է անում։ Դրսում՝ ընտրատատեղամասի մոտ սպասում է, ընտրողները քվեարկությունը կատարելուց հետո դուրս են գալիս ու բարևում նրան”,- հայտնել է ՔՀԻ դիտորդը:
08:20, ԸՏ 1/03, Ավան-Առինջ- Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար ելումուտ են անում ընտրատեղամաս։
08։15, ԸՏ 1/09, Ավան-Առինջ, 2-րդ թաղամաս – ՔՀԻ դիտորդն հայտնել է, որ մի քաղաքացի խոնավ անձեռոցիկով հանձնաժողովի անդամների առաջ մաքրել է անձնագրի կնիքը՝ ապացուցելու համար, որ այն ջնջվում է: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը դիմել է ԿԸՀ՝ ճշտելու համար՝ կարո՞ղ են կնիքի թանաքը փոխել, թե՞ ոչ։
08:06, ԸՏ 9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը ընտրատեղամասում կուտակում է արձանագրել։
08:00, ԸՏ 1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է ,լիցենզիաե։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15-ի սահմաններում։