Վաղ առավոտից համատարած ընտրակաշառք է բաժանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ նախընտրան շտաբին կից գործող թեժ գիծը վաղ առավոտից ահազանգեր է ստանում ընտրակշառքի վերաբերյալ:
Ըստ ահազանգերի, Շենգավիթ վարչական շրջանի Ավիացիայի թաղամասում 169 դպրոցի դիմաց գտնվող 5 հարկանի շենքի բակում 12/20, 12/21 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում :
Ահազանգ է ստացվել նաև Կենտրոն համայնքից. Բնակիչները հայտնում են, որ մի քանի անձինք Կենտրոն թաղապետարանի հովանու ներքո, համատիրության միջոցով դիմումներ են հավաքում և գումարներ են բաժանում Պուշկինի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողներին: Նրանց հորդորում են բաց քվեարկել, պատճառաբանելով, թե հանձնաժողովի անդամները պետք է տեսնեն, որ նրանք արդեն քվեարկել են:
6/28,29,30  տեղամասերի  դիմաց կանգնած են մեքենաներ և բնակիչներին ընտրակաշառք են բաժանում, գրում է yerkir .am-ը:




Լրահոս