Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի և ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջև: Այս մասին հայտնում է “Ազատություն” ռադիոկայանի կայքը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ջիվան Պողոսյանը առավոտից մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս և չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
Սամվել Զախարյանը նշել է նաև, որ թեկնածուն իրավունք ուներ այնտեղ գտնվելու և քվեարկելու, սակայն պարբերաբար մուտք գործել կամ գտնվել ընտրատեղամասում՝ թեկնածուն իրավունք չուներ:
Ծեծկռտուքից հետո հաջողվել է զրուցել նաև ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Զախարյանի հետ, ով, իդեպ, 07/15 ընտրատեղամասի հարևանությամբ գտնվող ԲՀԿ-ի շտաբի պետն է։ Նա ռադիոկայանին փոխանցել է, որ ոչ մի ծեծկռտուք իր մասնակցությամբ չի եղել և ամեն ինչ կարգին է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից էլ “Ազատությանը” հայտնել են, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում: