ՀՀԿ ներկայացուցիչ. Արա՛, ա՛յ թյուրըմբռնված մարդ. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
8/08 ընտրատեղամասում՝ Մալաթիա-Սեբաստիայում, թեժ մթնոլորտ է եղել: ՀՀԿ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հասցեին վիրավորական և անվայելուչ արտահայտությունների շարան շռայլեց, այն բանից հետո, երբ Կարենը բարձրաձայնեց, թե ինչու էր հանձնաժողովի նախագահը լքել ընտատեղամասը և ոչ մեկին տեղյակ չէր պահել: Ի դեպ, դիտորդ Աշոտ Խաչատրյանն ահազանգեց, որ 8/08 ընտրատեղամասում Մեսրոպ Մանուկյան անուն ազգանունով անձը ՀՀԿ-ի ցուցակի 85-րդ համարն է ներկայացնում, սակայն 8/08 , 8/09 ընտրատեղամասեր է ներկայացել որպես որպես վստահված անձ և խանգարում է դիտորդների և լրագրողների աշխատանքին, Ճնշումներ է գործադրում նրանց վրա:
Կարենը ներկայացրեց այդ ընտատեղամասում տեղի ունեցած միջադեպերը: Հանձնաժողովի անդամները չեն գրանցում ոչ մի միջադեպ և ձև են անում, թե ոչինչ էլ չի եղել, իրենք տեղյակ չեն:
Այդ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը խոստովանեց. ,Ես և իմ հանձնաժողովը՝ ինչ կորոշի, կորոշի, դա ոչ մեկի գործը չէ, և ես քեզ պարտավոր չեմ բացատրություն տամե: 8/09 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը չի ցանկանում գրանցամատյանում գրառում կատարել և ֆիքսել խախտումները: Այս մասին մեզ տեղեկացրեց դիտորդ Աշոտ Խաչատրյանը: Այս մասին գրում է lragir .am-ը։
Մանրամասները՝  տեսանյութում
Լուսանկարը՝ ilur .am-ի




Լրահոս