Այսօր Էդիտ Պիաֆի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիտ Պիաֆի ծննդյան օրն է: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամավոր զինվորագրվել է, մեկնել է ճակատ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա հաճախակի հանդես էր գալիս գերմանական ուժերի հավաքույթներին օկուպացված Ֆրանսիայում, ինչը շատերի կողմից դիտվեց և դիտվում է որպես դավաճանություն։ Սակայն ինքը՝ Պիաֆը, պատերազմից հետո հայտարարում էր, որ նա համագործակցել է ֆրանսիական դիմադրության հետ։ Չնայած դրա վերաբերյալ որևէ ստույգ ապացույց չկա, թվում է, թե այն, որ Պիաֆը օգնել է մի շարք անձանց (այդ թվում առնվազն մեկ հրեայի) խուսափել նացիստական հալածանքներից, համապատասխանում է իրականությանը։

Ըստ մի պատմություն, շնորհիվ այն բանի, որ Պիաֆը երգում էր բարձրաստիճան գերմանացի զինվորականների համար «Մեկ Երկու Երկու» ակումբում, նա իրավունք ստացավ այցելել ֆրանսիացի ռազմագերիների ճամբարը, ելույթ ունենալ այնտեղ և լուսանկարվել նրանց հետ։ Հետագայում ֆրանսիացի ռազմագերիներից մի քանիսը օգտագործեցին Պիաֆի հետ իրենց լուսանկարները կեղծ անձնագրեր պատրաստելու և ճամբարից փախուստի դիմելու համար։




Լրահոս