«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՅՈւԿՕՍ» նավթաարդյունաբերական ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հեռակա կարգով ձերբակալվել է, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, փոխանցում է BBC-ն:

Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Մարկինի խոսքով՝ «ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ «Սպանության կազմակերպում» և «Մահափորձ 2 և ավելի անձանց նկատմամբ» հոդվածներով:

Հիշեցնենք, որ «ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավարը մեղադրվում է 1998թ. Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի, նրան ուղեկցող Վյաչեսլավ Կոկոշկինի սպանության և գործարար Եվգենի Ռիբինի նկատմամբ 2 մահափորձերի մեջ:

Խոդորկովսկին ռուսական դատարանի կողմից 2 անգամ մեղավոր է ճանաչվել տնտեսական հանցագործությունների մեջ և անազատության մեջ գտնվել 10 տարի: Նա հերքում է իր մեղքն ու քրեական հետաքննությունը քաղաքական դրդապատճառ անվանում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս