2.600.000 դրամն ու 900.000-ի ոսկյա զարդերը գողացել էր դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տանտիրոջ դստերը` 1986 թ. ծնված Արևիկ Թ.-ին:

Պարզվել է, որ գումարը և ոսկյա զարդերը վերջինս է վերցրել իրենց տնից. գումարը ծախսել է իր կարիքների համար, իսկ ոսկյա զարդերը գրավադրել է Երևան քաղաքի գրավատներից մեկում:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:




Լրահոս