![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/dzerbakalvel-1.jpg)
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանից գողացել են Սուրբ Սարգսի սրբապատկերը:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ եկեղեցու տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: