«Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն: Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա: Ես չեմ ծնել էդ քուչի տղուն… լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի»:
ՀՀԿ-ականների պարզությունն ուղղակի ապշեցնում է: Այնքան թափանցիկ են դարձրել բոլոր գործընթացները, որ այլեւս ոչինչ թաքցնելու կարիք չկա՝ անգամ «քուչի» տղերքի հետ համագործակցությունը: Ի՞նչ է եղել որ… «քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա», Մանվել Բադեյանը նրանց չի ծնել, բայց Բադեյանի կուսակցությունը նրանց սնել է եւ սնում է, «պրախոդ» տալիս` միաժամանակ Հայաստանում զարգացնելով ու էլ ավելի տարածելով «քուչայական» մշակույթը: Պարզվում է նաեւ, որ լրագրողներն արժանի են ծեծի, ծեծողներն էլ, ըստ Մ. Բադեյանի, պետք է լինեն «քուչի» տղերքը: Ահա այսպես էլ կառուցվեց «ավելի քուչայական Երեւանը»: