Հունիսի 8-ին, երբ Երեւանի նորընտիր ավագանին կգումարի իր առաջին նիստը եւ կընտրի նոր քաղաքապետ, կորոշվի նաեւ Երեւանի առաջին փոխքաղաքապետի անունը։ Այս մասին գրում է,Հայկական ժամանակե թերթը եւ հավելում. “Որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի հաջորդ նիստի ժամանակ։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ դեռ ամիսներ առաջ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ ավագանու ընտրություններից հետո փոխքաղաքապետ կդառնա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը։ Իսկ Օհանյանի փոխարեն, ըստ շրջանառվող խոսակցությունների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար պետք է դառնա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին”,- գրում է “Հայկական ժամանակը”:
Հայկական Ժամանակ. Սամվել Ալեքսանյանի եղբորորդին Մալաթիայի թաղապետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ