Ժամանակ. Սյունիքի մարզպե՞տն էլ հրաժեշտ կտա պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակի” տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ գերատեսչությունների միջին օղակներում: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Կփոխվեն որոշ մարզպետներ: Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):
Մեր տեղեկություններով Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը: Սակայն հիշեցնենք, որ Արշալույս Փայտյանի անունը կապվում է ՊՆ-ում գոմեշի մսի աղմկոտ պատմության հետ:
Կարծիք կա նաեւ, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Սյունիքի ,լեգենդարե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է շքանշանով, որպեսզի պաշտոնանկությունը շատ ցավոտ չլինի:
Իշխանական վերնախավում վերոնշյալ մարզպետներից դժգոհություն կա՝ հատկապես կապված նախագահական ընտրություններում այդ մարզերում ու հատկապես մարզկենտրոններում Սերժ Սարգսյանի ստացած վատ արդյունքների հետ”,- գրում է “Ժամանակը”:




Լրահոս