Երեկ՝ մայիսի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Արմավիրի մարզում հայտնաբերել են 2010 թ-ից սպանության հատկանիշներով որոնվող մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2010 թ-ի ապրիլի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Աշոտ Ասատրյանի կինը հայտարարություն է տվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ ամուսինը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Նույն տարվա մայիսի 10-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննաչկան վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ որպես անհայտ կորած, Ա. Ասատրյանի որոնման համար հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Սակայն երեկ Երևանի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հայտնաբերվում է Ա. Ասատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, նա մի շարք բանկերի և քաղաքացիների գումարներ է պարտք եղել, ինչի համար էլ կնոջ հետ համաձայնության գալով, ստեղծել էին այդ կեղծ անհայտ կորելու հանգամանքը:
Ոստիկանները Արմավիրի մարզում հայտնաբերել են խարդախություններ կատարող անձին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ