2016 թվականի առաջին շաբաթը վատագույնն է ճանաչվել բորսայական առևտրի առումով: Այս շաբաթն անցած 120 տարվա կտրվածքով վատագույնն է ճանաչվել: Bloomberg-ը հայտնում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց պատճառվել է 194 մլրդ դոլարի վնաս:
Ֆոնդային բորսաներում գրանցված անկման, ինչպես նաև նավթի գների նվազման հետևանքով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կրել են միլիարդավոր դոլարների վնասներ: Տարբեր հաշվարկների համաձայն, այդ գործոնների հետևանքով 47 միլիարդատեր այս տարվա առաջին մի քանի օրում կորցրել է մոտ 1 մլրդ դոլար: