Պետերբուրգում 25-ամյա տղամարդը Ձմեռ պապու հագուստով խանութներ է թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ով Ձմեռ պապի հագուստով և մորուքով ավազակայի հարձակում է կատարել: Այս մասին հայտնում է FlashNord-ը` հղում անելով քաղաքի իրավապահ մարմիններին:

Տղամարդը հունվարի 9-ի գիշերը` 15 րոպեում , միանգամից երկու խանութի վրա ավազակային հարձակում է կատարել, որոնցից մեկից տարել է 6,3 հազար ռուբլի: Սակայն մյուսում որևէ գործողությու չի կարողացել կատարել և նրան ձերբակալել են:

Պարզվել է, որ հարձակումն իրականացնողը 25-ամյա ատաղձագործ է, որն աշխատում է ռազմա-արդյունաբերական համալիրներից մեկում:




Լրահոս