Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակ»-ից կտեղափոխվի ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք»:
Տրանսֆերի պայմաններն արդեն համաձայնեցվել են, սակայն Մովսիսյանի գործակալը հայտնել է, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում հանդես է եկել 2007-2009 թվականներին, ապա կարիերան շարունակել է դանիական «Ռանդերս»-ում և ռուսական «Կրասնոդար»-ում: Մովսիսյանը «Սպարտակ»-ում հանդես է գալիս 2013-ից: