«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվող մեղադրյալներից մեկը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հունվարի 9-ից հետախուզվող Ա.Պառավյանն այսօր ներկայացել է։

Ոստիկանություն է ներկայացել մեղադրյալներից Արմեն Պառավյանը:

Հիշեցնենք, որ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Ա.Բաբայանին, Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանին եւ Ա.Պառավյանին:




Լրահոս