Քաղաքական ուժերն արդեն մանր կռիվներ են տալիս. երկնագույն թղթին բոլորը կտրականապես դեմ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում անցած տարեվերջին մեկնարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանն արդեն հանդիպել են ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: Քննարկումները կշարունակվեն հունվարի կեսից, որպեսզի փետրվարյան նստաշրջանի մեկնարկին փոփոխությունների նախագիծը դրվի ԱԺ-ում քննարկման, եւ հունիսին նոր օրենսգիրք ունենանք: Այս փոփոխությունները ոչ պակաս կարեւոր են սահմանադրական փոփոխություններից, սրանցով է որոշվելու, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որ տարբերակին է Հայաստանն անցում կատարելու, ընտրությունների վերահսկողության ինչ մեխանիզմներ են ամրագրվելու եւ այլն:

Մեր տեղեկություններով, մինչ քաղաքական ուժերը կանցնեն առանցքային հարցերի քննարկմանը, արդեն հասցրել են կռիվ տալ արտաքուստ մանր, բայց իրենց համար կարեւոր հարցում` քվեաթերթիկների գույնի համար։ Բանն այն է, որ ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակը տպագրվելու է տարբեր գույների ընտրական թերթիկների վրա, որը պետք է որոշվի վիճակահանությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական ուժերը վերապահում ունեն երկնագույնի հարցում՝ նրանք կարծում են, որ այս գույնը կարող է իրենց դեմ հակաքարոզչության առիթ դառնալ, ուստի կտրականապես դեմ են երկնագույնին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս