2016 թվականը հանրապետության համար սկսվեց սուր-շնչառական հիվանդություններով, որոնք, արդեն երկար ժամանակ է, հանրությանը հանգիստ չեն տալիս: Տարածված վարակների թվում է նաև «խոզի գրիպը», որից ըստ տեղեկությունների` Հայաստանում 7 հոգի մահացել է:
Armlur.am-ը փորձեց համաքաղաքացիներից ճշտել` ինչ գիտեն H1N1 վիրուսի մասին և ինչպես են բուժվում սուր-շնչառական հիվանդությունների դեպքում: Մեր հարցվածների մեծ մասը տեղյակ էր Հայաստանում տիրող իրավիճակի մասին և խորհուրդ էին տալիս ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի:
Սակայն հետաքրքիրն այն է, որ հարցվածներից մի քանիսն այս օրերին հիվանդ են եղել, սակայն գերադասել են ինքնուրույն բուժվել և չեն դիմել բժշկական հաստատություններ: Շատերն էլ դժգոհեցին, որ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվում, թե վարակի առկայության դեպքում ինչպես պետք է վարվել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան