«Ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գների թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»:
Ինչպիսի՜ մեծահոգություն. գազի գինը 60 տոկոս բարձրացնում են, մեծն բարերար ՀՀ կառավարությունն էլ 30 տոկոս սուբսիդավորում է, եւ արդյունքում թանկացումը լինում է ընդամենը 30 տոկոս, սա էլ աղքատ ժողովրդին մատուցվում է որպես լավություն: Այս երեւույթը հիշեցնում է խանութների զեղչերը, երբ մի ապրանքը դրվում է 2 անգամ թանկ, բայց գրվում է 50 կամ 60 տոկոս զեղչ: Սա դեռ մի կողմ. անապահովներին կօժանդակեն, իսկ նրանք, ովքեր անապահով չեն համարվում, ի՞նչ պետք է անեն: Այսինքն՝ մեր երկրում ով կարողանում է հացի փող ունենալ եւ հաջողությամբ շնչել-արտաշնչել, ուրեմն պետք է միշտ տուժի՞: