«Դուք ինձ ստիպում եք քաղաքական տեսակետներ հնչեցնել… եթե ես Ձեր հարցադրումներին պատասխանեմ քաղաքական տեսանկյունից, հնարավոր է՝ ճիշտ չընկալվի»:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի՝ կառավարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ ներքին քաղաքականությունը: Սակայն այս մարդը, որ նախարարի պաշտոն է ստանձնել, խուսափում է քաղաքական տեսակետներ հնչեցնելուց՝ ասելով, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի: Բայց չէ՞ որ ինքն այլեւս մարզիկ կամ մարզիչ չէ, ոչ էլ պարապ խորհրդական, այլ նախարար եւ քաղաքականության հետ պետք է ունենա ամենաանմիջական կապ, հատկապես որ իշխանությունները չեն էլ թաքցնում՝ Վարդանյանի նշանակումը քաղաքական նպատակներով է արվել: Կարծես թե նորաթուխ նախարարը չի պատկերացնում իր գործառույթները: