ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կասկածելի նյութի հայտնաբերումից հետո 8 մարդ է հոսպիտալացվել, գրում է Washington Post-ը:
Հակահրդեհային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ հատուկ ջոկատների աշխատակիցները զննել են 10 մարդու, որոնցից 8-ի մոտ միևնույն ախտանշաններն են հայտնաբերվել:
Ներկա պահին ախտանշանների և հայտնաբերված նյութի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան