ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՇԱՐԺԱԿԱՆ ՏՈՆ»
Շատերը նկատած կլինեն, որ այս տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը չկայացավ: Նախորդ տարիներին այն անց էր կացվում փետրվարին, հետո տեղափոխվեց մարտ, նախորդ տարի տեղի ունեցավ ապրիլին, իսկ հիմա էլ արդեն մայիսն է, սակայն  դեռ չի կայացել… Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը կայքերից մեկին ասել է, որ մրցանակաբաշխությունն անպայման կայանալու է, սակայն առայժմ ժամկետները հստակ նշել չի կարող: Փաստորեն, մրցանակաբաշխություններն էլ են դարձել շարժական, գուցե մյուս տարի էլ որոշեն փոխել «Օսկար»-ի կամ «Գրեմմի»-ի անցկացման հստակ ժամկետները:

ԱՆԻՐԱԿԱՆԸ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդեն մի քանի օր է` թուրքական TRT Muzik պետական հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակը: Այն առաջին արեւմտահայերեն տեսահոլովակն է, որը սկսել է ցուցադրվել թուրքական պետական հեռուստաընկերության եթերում:
Թոմաօղլուն պատմել է, որ ինքը դիմել է TRT հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով, եւ 10 օր անց ստացել դրական պատասխան: Երգչուհու որոշմամբ` իր հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն լուսագրերով. Էրլինը ցանկանում է, որ իր երգը հասկանան ոչ միայն հայերը, այլեւ թուրքերը:

ՍԻՐԵԼԻԻ ՀԱՄԱՐ
87-ամյա Հյու Հեֆները, որը նաեւ Playboy ամսագրի հիմնադիրն է, 5 մլն դոլարով առանձնատուն է գնել իր 27-ամյա կնոջ՝ Քրիսթալ Հարիսի համար: Տան մակերեսը 548 քմ է: Այն ունի 4 սենյակ, 5 լոգարան, հսկայական լողավազան եւ դեպի Հոլիվուդ բացվող հրաշալի տեսարան: Հիմա ամուսնական զույգն ապրում է Playboy-ի հայտնի տանը, որտեղ ժամանակին ապրել են շատ հայտնի մոդելներ ու պարզապես գեղեցիկ կանայք:




Լրահոս