Բնակարանագողին հայտնաբերեցին սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին, ժամը 23.30-ին, 1971 թ. ծնված Արա Գ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրեն պատկանող, Բագրևանդ թաղամասի տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված Արթուր Ղ.-ն, ով Գայի պողոտայի թիվ 18/1 հասցեում գտնվող սրճարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Արթուր Ղ.-ն ձերբակալված է:




Լրահոս