Ես ինձ այստեղ հանգիստ եմ զգում. Պերմյակով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով դատավոր Հարություն Մովսիսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից, որտեղ գնացել էր քննարկելու` դատական նիստերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին հարցը:

Ամբաստանյալի պաշտպանը նախ հայտարարեց, որ Պերմյակովի անվտանգությունը պետք է ապահովվի: Պաշտպանի խոսքով` որքան էլ խցում լինելը Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դեմ է, այդուհանդերձ, դա անվտանգության երաշխիքներից է ելնում: Նախագահողի հարցին` ինչ դիրքորոշում ունի դատական նիստերն այլ դատարանում անցկացնելու առումով, Պերմյակովը պատասխանեց. «Ինձ այստեղ հանգիստ եմ զգում»:

Այսպիսով` դատարանը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ արտագնա նիստի վայրը օրենքի խախտում չէ: Այժմ տուժող կողմի ներկայացուցիչները 30 րոպե ժամանակ են խնդրել դատավորի ինքնաբացարկի հարցը քննարկելու համար:

12545782_1109143992458984_1605702334_o

12546313_1109144242458959_1512030824_o

12557018_1109144245792292_1532064126_o

12557214_1109144239125626_1922298370_o

12562661_1109144249125625_202163104_o

 




Լրահոս