1-ամյա երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվաան ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին:




Լրահոս