Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական խորհրդի նիստի ժամանակ քննադատել է խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի գաղափարներն ու գործունեության արդյունքները. գրում է РБК-ն:
Ըստ ՌԴ ներկայիս առաջնորդի` Լենինի գործունեությունը հանգեցրել է պատմական Ռուսաստանի ոչնչացմանը և «ատոմային ռումբ» եղել` դրված երկրի տակ:
«Նա ղեկավարել է մարդկանց մտքի հոսքը, և այդ պատճառով միայն պահել նաև երկրի ղեկը: Բայց վերջին հաշվով` այդ մտքի հոսքը բերեց ԽՍՀՄ փլուզմանը:
Համաշխարհային հեղափոխությունը մեզ պետք չէր, իսկ այդ միտքն այնտեղ ևս կար»,-ասել է Պուտինը: