Երիտասարդները հետևո՞ւմ են աղի բլիթ ուտելու ավանդույթին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դեռևս չեք գտել ձեր երկրորդ կեսին և ցանկանում եք նրան տեսնել երազում, ապա այս օրը հենց ձեզ համար է:

Հունվարի 23-ին Սուրբ Սարգիս զորավարի տոնն է` Երիտասարդների օրհնության օրը: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը, այսինքն` այսօր, երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Ըստ ավանդույթի` նրանք պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը, ով իրենց ջուր է բերում:

Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղի բլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին և գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:

Armlur.am-ը փորձեց երիտասարդներից հետաքրքրվել` հավատո՞ւմ են ավանդույթին, և աղի լիթ ուտելու են, թե` ոչ:  Մեր հարցվածներից շատ քչերն էին հավատում այդ ավանդույթին, սակայն հատկանշական է այն հանգամանքը, որ որոշ երիտասարդներ, նույնիսկ սնահավատություն համարելով և չհավատալով ավանդույթին, այնուամենայնիվ, պատրաստվում են այս տարի էլ ճաշակել աղի բլիթ:




Լրահոս