Ազատության հրապարակից ի պաշտպանություն «քաղբանտարկյալների» մեկնարկել է երթ, որը հասավ Ոստիկանության կենտրոնական գրասենյակ: Երթի մասնակիցներին հանդիպեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանին չեն ձերբակալել, Գևորգ Սաֆարյանին են ձերբակալվել, Ա. Ահարոյանը պատասխանեց, որ ոստիկանութունը միջամտելու իրավասություն չունի, դա որոշում է նախաքննական մարմինը. «Տվյալ ոստիկանի գործողությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ձեր հարցերը վերաբերվում են ոչ ոստիկանությանը»:
Ոստիկանության լրատվության վարչության պետի գնալուց հետո ակտիվիտսները հայտարարեցին, որ իրենց չբավարարեց նրա պատասխանները: Այժմ երթը շարժվում է դեպի գլխավոր դատախազություն: