Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց Ժիլ Սիմոնի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում սերբը 2 անգամ սեթերով առաջ էր հաշվի մեջ, սակայն 2 դեպքում էլ ֆրանսիացին կարողացավ հավասարացնել հաշիվը: Որոշիչ 5-րդ մրցափուլում Ջոկովիչն ավելի վստահ գործեց և առավելության հասավ 6:3 հաշվով: Վերջնական հաշիվն է 6:3, 6:7 (1), 6:4, 4:6, 6:3:
4 ժամ 38 րոպե տևած խաղում սերբը շահել է մրցակցի 6 մատուցում, իսկ սեփականը զիջել է 4 անգամ:
Քառորդ եզրափակչում Ջոկովիչը մրցելու է ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ, ով այսօր 6:4, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Ժո Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ: