«Հանուն օրենքի» շարժման այսօրվա նախաձեռնության առնչությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տարածել հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքերին:
ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում»:
Նշենք, որ «Հանուն Օրենքի» հասարակական շարժումը Երևանում՝ Բրիտանիայի դեսպանատան առջև այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչպես նաև ԵԽԽՎ 2016թ. ձմեռային նստաշրջանին քննարկվելիք երկու հակահայկական բանաձևերը: