ՀՐԱՅՐԸ ՑԱՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում հայտարարել էր.  «Ես ուզում եմ ուղղակի հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների: Դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունն ընտրությունների ժամանակ դնեք ու ձեզ չպաշտպանեն ՀՀ նախագահը, ձեզ չպաշտպանի Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանեն դատախազը, ոստիկանապետն ու հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլեւ կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք»: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: «Ես ցավում եմ, որ Վահան Հովհաննիսյանի պես ինտելեկտուալ պատգամավորը կարող է ուժի դիրքերից խոսել, բայց Վահան Հովհաննիսյանին խորհուրդ կտամ հետեւել իմ կենսագրությանը եւ տեսնել, երբ որ ես ընդհանրապես կուսակցության անդամ չէի եւ 13 տարի ավելի երիտասարդ էի, իմ ընտրատարածքում որքան ձայն եմ հավաքել: Թող հիմա էլ հետեւի, ինքն իր ընտրատարածքում իր կուսակցության համար որքան ձայն է ապահովել: Ընդամենը այդքանը»,-նշեց Թովմասյանը:




Լրահոս