![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/Louis-van-Gaal_2974842b.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկացել է հրաժարական տալ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ից կրած տնային պարտությունից հետո: Այդ խաղից հետո թիմի երկրպագուները սուլել են նրան:
The Guardian-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը զրուցել է հոլանդացի մասնագետի հետ: Վերջինս նրան համոզել է չդիմել նման քայլի: Վուդվորդը Վան Գալին խորհուրդ է տվել մի քանի օրով մեկնել Հոլանդիա և մտածել ակումբի ապագայի մասին: