Յունիբանկը շարունակում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթների ընդլայնումն ու օգտագործման որակի ու հարմարավետության բարձրացումը հաճախորդների համար: Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով, առանց բանկ այցելելու, իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Եթե հաճախորդի մոտ ծագում են համակարգի օգտագործման հետ կապված հարցեր, ապա նա կարող է օգտվել օգնության հնարավորությունից` սեղմելով հարցականի նշանը: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է պարզապես դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Սակագները բավականին մատչելի են` ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանված է 10 000 ՀՀ դրամ տարեկան, ոչ ռեզիդենտ անձանց համար` 50 000 ՀՀ դրամ տարեկան:
Յունիբանկի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի և գաղտնի բանալու ստուգման միջոցով:
Յունիբանկն ակտիվ զարգացնելու է այս ուղղությունը` առաջարկելով սպասարկման ժամանակակից լուծումներ, որոնք կխնայեն հաճախորդի ժամանակը և գործարք կատարելու համար կազատեն նրան բանկ այցելելու անհրաժեշտությունից: Բանկը ձգտելու է որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին սպասարկվել իրենց նախընտրելի ժամանակ և իրենց համար հարմար վայրում: