«Ռոստուրիզմ»-ը նախազգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին, որոնք գտնվում են Թուրքիայում, «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչությունների մասին: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ. գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ իրավասու մարմինների տվյալների համաձայն՝ ԻՊ առաջնորդները պլանավորում են պատանդ վերցնել ՌԴ քաղաքացիների, որոնք գտնվում են Թուրքիայում: Պատանդներին կարող են օգտագործել հանրային մահապատիժների համար, ինչպես նաև` որպես «կենդանի վահան» սիրիական կառավարական ուժերի դեմ պայքարում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՊ-ը մտադիր է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի 18 նահանգներում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան