Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են երգչուհի Վալերիայի «մահվան» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական ինտերնետ պարբերականները հունվարի 27-ի գիշերը հաղորդագրություն էին տարածել ռուս երգչուհի Վալերիայի՝ ավտովթարի հետևանքով մահվան մասին, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել Սմալենսկում, երգչուհու կողքին է եղել նաև նրա ամուսինը: Նշվում է, որ մեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ, որտեղ բախվել է «ԿամԱԶ»-ի հետ:

Սակայն առավոտյան երգչուհու ամուսինը՝ Իոսիֆ Պրիգոժինը, հերքել է կնոջ մահվան մասին լուրերը: Զույգը ողջ և առողջ է և ներկա պահին գտնվում է Լոնդոնում:




Լրահոս