Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ. հունվարի 28-ը զինված ուժերի կազմավորման օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայոց բանակի 24-ամյակն է: ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական ռազմական կառույց է, որի գլխավոր նպատակն է` պաշտպանել Հայաստանի պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։ Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝

1-ին փուլ, որը տևել է 1988թ․–ի փետրվարից 1992թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

2-րդ փուլ, որը տևել է 1992թ․–ի հունիսից 1994թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էինԱդրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

3-րդ փուլ, որը սկսվել է 1994թ․–ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

ՀՀ ԶՈՒ հրաձգային ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Armeniansnipers

ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները զորավարժության ժամանակ

Armenianunits

ՀՀ ԶՈՒ օդադեսանտային զորքերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ

Armenian_Special_Forces

ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը`

  • ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
  • ՀՀ պաշտպանության նախարար – Սեյրան Օհանյան, պաշտոնավարում է 2008թ.-ից,
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ – Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, պաշտոնավարում է 2008թ.-ից,
  • ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ – Դավիթ Տոնոյան, պաշտոնավարում է 2010թ.-ից,




Լրահոս