15-ամյա արմավիրցին բռնաբարել է 5-ամյա աղջկա և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել 10-ամյա տղայի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի բռնաբարություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն)։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, ով 15 տարեկան է։

Նախաքննությունը շարունակվում է, և կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը (քրեական գործով անցնող տուժողները՝ մանկահասակ երեխաներ են, կասկածյալը՝ անչափահաս)՝ ՔԿ-ն հորդորում է զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ  տուժողներին նույնականացնող որևէ տվյալ՝ բնակության վայրը, տվյալ դեպքում նաև անվան սկզբնատառերը, ազգակցական կապերը հրապարակելուց։




Լրահոս