ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում սեփականության իրավունքի պետական գրանցումը, եւ ընդհանրապես, ինչի՞ համար է դա:

Արեւ Հունանյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը որոշակի տեսակի գույքի նկատմամբ իրավունքի ծագման պահ է համարում տվյալ իրավունքի պետական գրանցման պահը: Անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում չունեցող իրավունքը՝ սեփականություն, վարձակալություն, գրավ եւ այլն, չի ճանաչվում: Իրավունքի պետական գրանցումը տվյալ իրավունքի պաշտպանության երաշխիքներից մեկն է: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չունեցող անձը տվյալ գույքի հետ կապված որեւէ օրինական գործարք կատարել չի կարող:

«Ընդդեմ իրավական կամայականության»
հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես գործող մյուս բոլոր գրանցումներն ու նմանատիպ գործընթացները, այնպես էլ սեփականության իրավունքի պետական գրանցումը ՀՀ-ում պարտադիր բնույթ է կրում: Մնում է, որ յուրաքանչյուրը հետեւի նշված կարգին եւ կատարի համապատասխան գործողություններ:




Լրահոս