«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար կալանավորված, իսկ մեկ ամիս անց ազատ արձակված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը դեռ չի գնում աշխատանքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, նա այլեւս նախկին աշխատանքին չի վերադառնա: Իսկ թե ինչով կզբաղվի ՀՀԿ-ական Զավեն Միրջանյանը, առայժմ հայտնի չէ: Ըստ ամենայնի, նրա ազդեցիկ ազգականները այլ աշխատանքի կտեղավորեն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Զավեն Միրիջանյանը փորձել էր կաշառել Երեւանի տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի՝ ՀԱԿ-ի կողմից նշանակված անդամին: Արդյունքում, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Զավեն Միրիջանյանին մեղադրանք էր առաջադրվել, եւ նա կալանավորվեց: Սակայն մեկ ամիս էլ չանցած՝ ազատ արձակվեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: