Փետրվարի 2-ին, ժամը 06.00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կմ հատվածում (Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կմ) բքի պատճառով ճանապարհը տրանսպորտային միջոցների համար դարձել էր անանցանելի:
ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ում տեղակայված վրանային հենակետից մեկնած հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 ուղևորի: Արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց: Գորիսի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 250 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել շուրջ 70 տրանսպորտային միջոց:
Ավտոճանապարհը սպասարկող Գորիսի ՃՇՇ-ն ճանապարհի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 3 միավոր տեխնիկա:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվությանը կարող եք հետևել ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով` www.mtaes.am:
Սիրելի գործընկերներ,
Ձեզ ենք տրամադրում նաև տեսանյութ` Սյունիքի մարզում ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ դեպքերի մասին:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (ՃԿԱԿ) անընդհատ առցանց ուղիղ տեսակապի մեջ է Սյունիքի մարզում ծավալված հետակետի հետ: Ցանկության դեպքում լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են այցելել ՃԿԱԿ, տեղում ուղիղ կապով միանալ Սյունիքի մարզի հենակետ և նկարահանում իրականացնել: