Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց իրենց բողոքն էին ներկայացնում Հրազդանի քաղաքի մի խումբ բնակիչներ: 2008 թվականի Հոկտեմբերի 25-ին Հրազդան քաղաքի բնակիչ Արայիկ Բակլաչյանի տղան`19-ամյա Աբրահամը եւ նրա եղբայր, Հրազդան քաղաքի մայրուղում ավտովթարի զոհ են դարձել: Այս մասին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ներկայացրեց Արայիկ Բակլաչյանը, որը 19 ամյա Աբրահամի հայրն է:
“Ախպորս ու տղայիս եմ կորցրել, իսկ վթարի ենթարկողը եղել է Հրազդան քաղաքի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր տղան `Մկրտիչ Դանիելյան: Իմ տղան ախպորս հետ կանգնած է եղել մայրուղում, իսկ քաղաքապետի բարեկամը 120 արագության տակ եկել եւ հարվածել է ու արդեն 5 տարի է դատ է գնում եւ մինչ օրս ոչ ոք պատասախանատվության չի ենթարկվել: Վաղը հունիսի 7-ին վճիռը պետք է հրապարակվի, իսկ քաղաքապետի հորեղբոր տղայի փաստաբանը դատարան չի ներկայանում եւ հայտարարում է, թե ինքը հանրապետությունից բացակայում է եւ չի կարող ներկայանալ դատարան: Մենք պահանջում ենք, որպեսզի այնպես անեն որ քաղաքապետի հարազատի փաստաբանը ներկայանա դատարան, քանի որ մենք հասկացել ենք մի բան, նրանք սպասում են ու ամեն ինչ անում են, որ վաղեմության ժամկետը լրանա եւ խուսափեն պատասխանատվությունից”: