Հետախուզվում էր ապօրինի զենք պահելու մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկից  բերման են ենթարկել 1975 թ. ծնված  Տիգրան Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 22-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր  ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի (Սպանություն) եւ 222 հոդվածի 2-րդ մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:




Լրահոս