Հունիսի 3-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ ս/թ ապրիլի կեսերին Ջրվեժ գյուղում գտնվող իր հողամասի քարե շինության դռան փականը կոտրելով` գողացել են ջեռուցման 10 մարտկոցներ եւ 50 մ ռետինե խողովակ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 4-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գառնիկ Ն.-ն, որը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն: