Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն անհնար են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում. փոխանցում է BBC-ն:
«Ռուսաստանը շարունակում է սպանել Սիրիայի խաղաղ բնակիչներին: Ի՞նչ խաղաղ բանակցությունների մասին է խոսքը»,-Էրդողանի խոսքն է մեջբերում նախագահական վարչակազմի կայքը:
Էրդողանի խոսքով՝ բանակցությունների մասնակիցներին չի հաջողվի որոշում կայացնել մինչև ամսվա վերջ, և, բանակցությունները կրկին կտեղափոխվեն:
ԱՄՆ-ն իր հերթին կարծում է, որ սիրիական բանակցությունները դադարեցվել են Սիրիայում ռուսական իշխանությունների գործողությունների պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան