Հյուսիսային Կորեան մտադիր է փետրվարի 7-14-ն ընկած ժամանակահատվածում արբանյակային հրթիռ գործարկել. փոխանցում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը:
Ավելի վաղ պաշտոնական Փխենյանը տեղեկացրել էր Միջազգային ծովային կազմակերպությանը (International Maritime Organization) արբանյակային հրթիռ գործարկելու մասին: Փորձագետները ենթադրում են, որ գործարկումը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը, ով մահացել է 2011թ.:
Ավելի վաղ հարևան երկրները, այդ թվում՝ Ճապոնիան և Հարավային Կորեան, հայտարարել էին, որ հրթիռակրի գործարկման հետևում կարող է թաքնված լինել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան