Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը: Հիշո՞ւմ եք` մի քանի լրագրողի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե հուլիսի 1-ից աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրանալու է: Բացի այդ, նա կառավարության ձեւավորումից հետո անդրանիկ նիստում եւս հայտարարել էր այդ մասին: Բայց ահա երեկ պարզ դարձավ, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ոչ թե հուլիսի 1-ից, այլ 2014թ. հունվարի 1-ից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում 2012թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014թ. հունվարի 1-ից»: Բայց եւ այնպես, Ասատրյանը չի բացառել, որ նվազագույն աշխատավարձին անդրադարձ կկատարվի կառավարության առաջիկա նիստերից մեկում, ըստ այդմ առաջարկ կարվի նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 45 հազար դրամ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն: Այսպիսով՝ գործող իշխանությունը Ս. Սարգսյանի գլխավորությամբ հերթական անգամ ապացուցեց, որ պարզապես խաբում է ժողովրդին:
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ