ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս մայիսի 2-ի համարում գրել էր, որ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Թեեւ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, սակայն ծեծի ենթարկված աշակերտուհու մայրը, իր ձեռքով գրված նամակը ձեռքին, նախօրեին եկավ խմբագրություն՝ առավել սկանդալային մանրամասներ բացահայտելով. «Իմ նկատմամբ գործածվել է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես էլ նրան ենթակա մարդկանց, ինչի մասին գոյություն ունի պաշտոնական-փաստաթղթային ապացույց՝ պետական դատաբժշկական փորձագետի կողմից հաստատված եզրակացություն (ՀՀ քրեական օրենսգրքի հ. 118՝ ծեծ)»: Ի դեպ, այս գործով զբաղվում է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից ու Երեւանի քաղաքապետարանից ստացել է միջադեպի մասին պարզաբանումներ, թե գործը գտնվում է հետաքննության փուլում:




Լրահոս