Սպորտի պատմության ամենավառ պահերը, որոնք փոխեցին աշխարհը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի պատմության մեջ կան մեծագույն պահեր, որոնք ոչ միայն որոշել են սպորտային իրադարձությունների ելքը, այլև փոխել են աշխարհը: Հենց այդ պահերի շնորհիվ մարդկանց մոտ լուսավոր ապագայի հանդեպ հույս և հավատ է առաջացել:

Rugby-And-Apartheid

Հարավային Աֆրիկայում ռասսայական խտրականությունը շատ խիստ էր անդրադառնում քաղաքական և սոցիալական ենթակառուցվածքների վրա: Ռեգբիի աշխարհի առաջնության ժամանակ Հարավային Կորեայի հավաքականը հաղթանակ տարավ  նորզելանդական «Օլլ Բլեկս» թիմի հանդեպ: Դա պատմական պահ էր, որը վկայում էր ռասսայական կոնֆլիկտների նվազման մասին: Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան, ով երկար տարիներ պայքարում էր երկրում սևամորթների իրավունքների համար, նույնիսկ սեղմեց թիմի ավագի ձեռքը:

SSK74Dc

Բրիտանացի բժիշկ Լյուդվիգ Գուտմանը կազմակերպել էր հաշմանդամների համար միջազգային մարզական խաղեր, որպեսզի օգնի Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին: Նա  մրցումներին մասնակցելու համար հրավիրում էր հաշմանդամի սայլակին գամված մարզիկների, որն էլ հետագայում դարձավ պարաօլիմպիական խաղ:

Jesse-Owens-Takes-A-Stand-Against-Nazi-Germany

1936 թվականին Բեռլինում անցկացված օլիմպիական խաղերը պետք է դառնային արիական ցեղերի ծագման մասին հիտլերյան թեորիայի ապացույց: Սակայն ամերիկացի սևամորթ թեթևատլետ Ջեսսի Օուենսը խաղթեց Հիտլերի ծրագրերը և դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն: Հայտնի լուսանկարները, որտեղ նա պատվի է առնում, արված է թռիքչ երկարություն մարզաձևում հաղթանակի համար: Այս լուսանկարում պատկերված է սպորտի պատմության մեջ կարևոր մի պահ: Ճիշտ է, եր մարզիկը վերադարձավ ԱՄՆ, միակ մարդը, ով չշնորհավորեզ նրան, երկրի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն էր:

Black-Pride-At-The-Olympic-Games

Եվս մեկ պատմական դրվագ է տեղի ունեցել 1968 թվականին Մեխիկոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ: Մարզիկներ Տոմի Սմիթը և Ջոն Կառլոսը ի նշան հպարտության բռունցքները վեր էին պարզել: Նրանք համապատասխանաբար գրավել էին առաջին և երրորդ հորիզոնականները: Նույն նշանը նրանք ցույց տվեցին նաև ԱՄՆ-ի հիմնի ժամանակ:

Lou-Gehrigs-Retirement

Ամերիկացի հայտնի բեյսբոլիստ Լու Գերիգը կողմնային ամիոտրոֆիկ հիշողության կորստի պատճառով ստիպված էր թողնել սպորտը: Մարզիկի համար կազմակերպվել էր հրաժեշտի հուզիչ արարողություն: Ի դեպ, ԱՄՆ-ում և Կանադայում այս հիվանդությունը ստացել է «Լու Գերիգի» հիվանդություն անվանումը:

Lance-Armstrongs-Tour-De-France-Victories-After-Defeating-Cancer

Ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մոտ ախտորոշվեց քաղցկեղ: Ընդ որում, կանխատեսումները հուսադրող չէին, քանի որ հիվանդությունն ուշ էր հայտնաբերվել: Սակայն Արմսթրոնգը հաղթահարեց քաղցկեցը և 7 անգամ դարձավ չեմպիոն: Նրա օրինակը շատերին ոգևորեց, որ պետք է պայքարել մինչև վերջ և շարունակել գնալ քո երազանքի ետևից:

The-Legless-Football-Player

Մարզիկ Բոբի Մարտինը ծնվել էր առանց ոտքերի: Սակայն դա նրան չէր խանգարել զբաղվել ամերիկյան ֆուտբոլով և համալսարանում ելույթ ունենալ տեղական թիմի կազմում:

First-female-athletes

Մինչ 1990 թվականի Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերը, կանանց չէին թողնում մասնակցել մրցումներին: Այդ տարի թենիս և գոլֆ մարզաձևերում ներկայացված էին կանայք: Իսկ 2012 թվականի Օլիմպիական խաղերին առաջին անգամ կին բռցնքամարտիկ մասնակցեց:

Muhammad-Ali-Stripped-Of-Title

1965 թվականին Կասսիուս Կլեյը նվաճեց ծանր քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ օրը նա հայտարարեց, որ հանդիսանում է «Իսլամի ազգ»-ի անդամը և այսուհետ իր անունը Մոհամեդ Ալի է: Այն պատճառով, որ հայտնի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին Վյետնամի պատերազմի կողմնակից չէր, մարզիկը զրկվեց բոլոր տիղտոսներին և անձնագրից, առանց որի չէր կարող լքել երկիրը:

Jackie-Robinson-Becomes-A-Dodger-19471-800x600

1947 թվականի ապրիլին բեյսբոլիստ Ջեկի Ռոբինսոնը պայմանագիր ստորագրեց ակումներից մեկի հետ և Գլխավոր լիգայում դարձավ առաջին սևամորթ խաղացողը: Չնայած նրա հանդեպ հնչած սպառնալիքների, Ռոբինսոնը հիանալի մարզական կարիերա ունեցավ:

Billie-Jean-King-Wins-The-Battle-Of-The-Sexes

1973 թվականի սեպտեմբերի 20-ին կանաց թենիսի շրջանում աստղ Բիլլի Ջին Կինգը խաղում էր աշխարհի նախկին առաջին ռակետ Բոբբի Ռիգսի դեմ, ով նախկինոմ հայտարարել էր, թե կարող է հաղթել ցանկացածին: Կինգը ջախջախեղ Ռիգսին և ստացավ 100 հազար դոլար:

Ben-Johnsons-Lifetime-Ban

Կանադացի թեթևատլետ Բեն Ջոնսոնը 1988 թվականի Օլիմպիական խաղերում համաշխարհային ռեկորդ սահմանեց, սակայն երեք օր անց նրան հայտնաբերեցին խթանիչներ օգտագործելիս և բոլոր տիտղոսները զրոյացվեցին: Ջոնսոնին թույլատրեցին մասնակցել Բարսելոնայի Օլիպիական խաղերին, սակայն նա նորից խթանիչներ օգտագործելու համար որակազրկվեց: Իսկ 1993 թվականին նա ցմահ հեռացվեց սպորտից:

Tiger-Woods-Wins-Masters-At-Once-Segregated-Golf-Course

Օգաստա քաղաքի ազգային գոլֆ-ակումբը 1975 թվականին սևամորթ խաղացողների չէր ընդունում: 1997 թվականին 21-ամյա Թայգեր Վուդսը հաղթեց «Մասթերս» մրցաշարում, որնց անցկացվում էր այդ գոլֆ-ակումբում:

Reggie-Bushs-Heisman-Lose

Ամերիկյան ֆուտբոլի խաղացող Ռեդջի Բուշը USC թիմին օգնել է հաղթել շատ խաղերում: 2005 թվականին նա արժանացավ Հեյսմենի մրցանակի, սակայն ավելի ուշ պարզվեց, որ խաղացողն ու իր ընտանիքը լեգենդ Լլոյդ Լեյքի կողմից շքեղ նվերների է արժանացել: Դրա պատճառով 2004 թվականի մրցաշրջանում համալսարանին մի քանի միավորներ չհաշվեցին:




Լրահոս