ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում լուրջ սկանդալ է հասունանում: ԱԺ պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը, թեեւ ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱԿ խմբակցության կազմում, սակայն ըստ էության խզել է կապերը, ավելին՝ վերջին օրերին քննադատական հոդվածների շարք է սկսել մասնավորապես ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դեմ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ճշտել` հնարավոր է՝ առաջիկայում ՀԱԿ-ը որոշի «պատժամիջոցներ» կիրառել նրա նկատմամբ: Մանավանդ որ ԱԺ կանոնակարգը «պատժի» մեխանիզմներ ունի, օրինակ՝ ՀԱԿ խմբակցությունը կարող է որոշել միջազգային պատվիրակություններում փոխել իրենց ներկայացուցչին, եւ Փաշինյանի փոխարեն ներկայացնել մյուս պատգամավորներին՝ զրկելով գործուղումների մեկնելու հնարավորությունից: Ի դեպ, այս վերջին քայլին գնաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այն բանից հետո, երբ ժառանգականները գժտվեցին իրենց ցուցակով պատգամավոր դարձած Խ. Քոքոբելյանի եւ Ա. Արզումանյանի հետ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ հստակ ասել՝ իրենք կգնան նման քայլի, թե ոչ. «Մենք նման հարց չենք քննարկել»:
Իհարկե, դժվար է պատկերացնել՝ գործուղումների չգնալը որքանով Նիկոլի համար պատիժ կլինի:
ԿՊԱՏԺԵ՞Ն ՆԻԿՈԼԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ