ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուները:

Սիրակ Գալստյան (43 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ կառավարությունը 2006թ. հուլիսի 13-ի թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները:
Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում զբաղվածության կենտրոններում հաշվառված` 1) հաշմանդամները, 2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք, 3) աշխատանքային տարիքի հաuած, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, 4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, 5) առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկները, 6) երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք, 7) փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձի աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:
Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է մեր ընթերցողին խորհուրդ տալ. եթե նա ունի հաշմանդամ աշխատող, ապա թող ծանոթանա նշված կարգին եւ դիմելով համապատասխան կառույցներին` ստանա օրենքով հասանելիք փոխհատուցումը:




Լրահոս